Arminfo.info


20
Ընդդիմադիր ուժերը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին կոչ են անում զերծ մնալ իրենց հասցեին քննադատությունից
 Ուրբաթ, 24 Փետրվարի 2017, 18:26

Արմինֆո.Նախընտրական արշավին մասնակցող ընդդիմադիր ուժերն «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին կոչ են անում զերծ մնալ իրենց հասցեին քննադատությունից և կենտրոնանալ սեփական գործողությունների և ծրագրի վրա:

Սերժ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ ցուցակը, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը` ՀԱԿ
 Ուրբաթ, 9 Դեկտեմբերի 2016, 14:23

Արմինֆո.Ազգային ժողովի ընտրություններում ՀՀԿ ցուցակը կգլխավոր նախագահ Սերժ Սարգսյանը: Դեկտեմբերի 9-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Սերժ Սարգսյանը ՀՀԿ առաջնորդն է, և որևէ հիմք չկա, որ նա չգլխավորի նախընտրական ցուցակը»,- նշել է Բաղդասարյանը: Նա նաև հավելել է, որ ՀՀԿ-ն դեմ չէ նախընտրական համագործակցությանը որևէ ուժի հետ, սակայն այն պետք է հիմնված լինի գաղափարախոսության վրա: Նա նաև հայտարարել է, որ ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններում հաղթելու մեծ հնարավորություն ունի:

Հայաստանի կուսակցությունների հիմնական մասը չի կողմնորոշվել խորհրդարանական ընտրություններին մասնակցության ձևաչափի հարցում
 Երկուշաբթի, 5 Դեկտեմբերի 2016, 17:06

Արմինֆո. Քաղաքական ուժերի հիմնական մասը Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցության ձևաչափի հարցում չի կողմնորոշվել:

Լևոն Զուրաբյանը Հերմինե Նաղդալյանին հիշեցրել է նրա անցյալը
 Երեթշաբթի, 29 Նոյեմբերի 2016, 12:43

Արմինֆո.ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն  ԱԺ ամբիոնից «Կոսակցությունների մասին» օրենքում փոփոխությունների մասին խոսելիս դժգոհություն է հայտնել ՀՀՇ հասցեին (որի կորիզից հետագայում ստեղծվել է ՀԱԿ-ը) փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի քննադատության առնչությամբ:

Լևոն Զուրաբյան. Ընտրատեղամասերում տեսախցիկները խիստ կնվազեցնեն ուղիղ եթերում հանցագործություն կատարելու ցանկությունը
 Հինգշաբթի, 3 Նոյեմբերի 2016, 12:27

Արմինֆո. ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար, կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ԱրմԻնֆո-ին հարցազրույցում թվարկում է հիմնական քայլերը, որոնք թույլ են տալիս նվազեցնել կեղծիքների քանակը 2017 թ. ապրիլի 2-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում, կանխատեսում առաջիկա ընտրություններում հաղթանակի ձեռքբերման ուղղությամբ իշխանությունների և ընդդիմության հավանական քայլերը, ինչպես նաև կոալիցիայի ձևավորման հեռանկարները:

ՀԱԿ-ը քննադատության է ենթարկել նախարարների նոր կաբինետի ծրագիրը՝ միաժամանակ երախտագիտություն հայտնելով վարչապետին կոռուպցիոներների և հանցագործների հրաժարականների համար
 Ուրբաթ, 21 Հոկտեմբերի 2016, 13:50

Արմինֆո. ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչը քննադատության է ենթարկել նախարարների նոր կաբինետի ծրագիրը՝ միաժամանակ երախտագիտություն հայտնելով վարչապետ Կարեն Կարապետյանին ՙշատ դրական քայլի՚՝ կոռուպցիոներների և հանցագործների հրաժարականների համար:

Լևոն Զուրաբյանն իշխանություններին առաջարկում է փոփոխություն կատարել 2016 թվականի բյուջեում
 Ուրբաթ, 10 Հունիսի 2016, 08:36

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն իշխանություններին առաջարկում է գումարել խորհրդարանի արտահերթ նիստ և փոփոխություն կատարել 2016 թվականի բյուջեում: Այդ մասին նա հայտարարել է հունիսի 10-ին խորհրդարանում անցկացված ճեպազրույցում:

Խորհրդարանական ընդդիմությունը թերահավատորեն է վերաբերում կոռուպցիայի դեմ պայքարելու ՀՀ վարչապետի մտադրություններին
 Ուրբաթ, 20 Մայիսի 2016, 11:25

Կոռոպցիայի և մենաշնորհների դեմ պայքարելու համար անհրաժեշտ է ստեղծել անկախ մարմին, այլ ոչ թե՝ կառավարությանն առընթեր խորհուրդ, այսօր ճեպազրույցի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ՙՕրինաց երկիր՚ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:

ՀՀ խորհրդարանը 98 ՙկողմ՚ ձայնով հավանություն է տվել ԸՕ-ում փոփոխությունների և լրացումների նախագծին
 Հինգշաբթի, 28 Ապրիլի 2016, 10:06

 ՀՀ խորհրդարանն առաջին ընթերցմամբ 98 ՙկողմ՚ ձայնով հավանություն է տվել Ընտրական օրենսգրքում փոփոխությունների և լրացումների նախագծին:

Հայաստանի ընդդիմության ներկայացուցիչները եվրոպացի փորձագետների հետ հանդիպմանն արտահայտել են ԸՕ նախագծի առնչությամբ իրենց դժգոհությունը
 Երեթշաբթի, 15 Մարտի 2016, 07:57

Հայաստանի խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներն այսօր հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակության անդամների հետ` Ընտրական օրենսգրքում փոփոխությունների և լրացումների վերաբերյալ նախագիծը քննարկելու նպատակով:

Զարուհի Փոստանջյան. Արման Թաթոյանը չի կարող պատշաճ իրականացնել օմբուդսմենի գործունեությունը
 Հինգշաբթի, 11 Փետրվարի 2016, 07:32

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը համոզված է, որ օմբուդսմենի պաշտոնում ընտրվելու դեպքում կարող է մի կողմ դնել քաղաքական հայացքները և ըստ արժանվույն պաշտպանել Հայաստանի քաղաքացիների իրավունքները: Այդ մասին նա հայտարարել է փետրվարի 10-ին մամուլի ասուլիսում` պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին: Նա նաև հավաստիացրել է, որ պատրաստ է հեռանալ կուսակցության շարքերից և վայր դնել մանդատը, ինպես պահանջում է  օրենքը: Ընդ որում Փոստանջյանը հավելել է, որ այն քաղաքական ուժերը, որոնք հայտարարում են, թե չեն ցանկանում պաշտպանել իր թեկնածությունը, կարծում են, թե իր քաղաքական հայացքները կխանգարեն գլխավոր իրավապաշտպանի գործունեությանը: «Դա սոսկ արդարացում է, բոլորը գիտեն, որ ես կարող եմ», - նշել է պատգամավորը:

Լևոն Զուրաբյանն անհամապատասխանություններ է հայտնաբերել արձանագրություններում և ԿԸՀ տվյալներում
 Չորեքշաբթի, 16 Դեկտեմբերի 2015, 12:36

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ևս մեկ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, որն առնչվում է ընտրական հանձնաժողովների ամփոփիչ արձանագրությունների կեղծմանը:

Լևոն Զուրաբյանն` իշխանություններին. Դուք ձեզ սպառել եք, և 2016 թվականի բյուջեի նախագիծը դրա վկայությունն է
 Ուրբաթ, 20 Նոյեմբերի 2015, 08:13

2016 թվականի բյուջեի նախագիծը և տնտեսության նախատեսվող 2,2% աճն իշխանությունների սեփական անզորության ինքնախոստովանություն է: Նոյեմբերի 19-ին խորհրդարանում այդ մասին հայտարարել է ՀԱԿ խմբակցնության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Հովիկ Աբրահամյանը խոստացել է պատժել բոլոր նրանց, ովքեր հանրաքվեի ժամանակ ճնշում կգործադրեն քաղաքացիների վրա
 Չորեքշաբթի, 18 Նոյեմբերի 2015, 15:10

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել է պատժել բոլոր նրանց, ովքեր ճնշում կգործադրեն քաղաքացիների վրա, որպեսզի ստիպեն նրանց ՙկողմ՚ քվեարկել սահմանադրական բարեփոխումներին դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեի ժամանակ:

Լևոն Զուրաբյանն Արմեն Աշոտյանին մեղադրել է սահմանադրական բարեփոխումների քարոզարշավում վարչական ռեսուրսների օգտագործման մեջ
 Երկուշաբթի, 16 Նոյեմբերի 2015, 11:56

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից առաջ արդեն խախտել է գործող ընտրական օրենսդրության նորմերը: Այդ մասին այսօր խորհրդարանի նիստում հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Գալուստ Սահակյանը զիջեց. Սահմանադրական բարեփոխումների շուրջ խորհրդարանական քննարկումները կհեռարձակվեն ուղիղ եթերով
 Երեթշաբթի, 15 Սեպտեմբերի 2015, 15:29

Ազգային ժողովի խոսնակ Գալուստ Սահակյանը համաձայնել է սահմանադրական բարեփոխումների շուրջ խորհրդարանական քննարկումները Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակելու Հայ ազգային կոնգրեսի պահանջին:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը կհրաժարվի ընտրիչների ինստիտուտից
 Ուրբաթ, 4 Սեպտեմբերի 2015, 10:14

Ամենայն հավանականությամբ, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը կհրաժարվի ընտրիչների ինստիտուտից, որոնք ընտրելու են Հայաստանի նախագահին: Սեպտեմբերի 4-ին սահմանադրական բարեփոխումների շուրջ խորհրդարանական լսումներում այդ մասին հայտարարել է հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը:

Պատգամավոր. ԵԽԽՎ ադրբեջանամետ դիրքորոշումը Սերժ Սարգսյանի անհեռատեսության արդյունք է
 Շաբաթ, 13 Հունիսի 2015, 07:10

 Հայաստանի պատվիրակությունն ամեն բան կանի, որպեսզի հուլիսի 22-ին ԵԽԽՎ-ն մերժի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցի վերաբերյալ բանաձևը: Հունիսի 12-ին խորհրդարանում այդ մասին լրագրողներին հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

ՙՀալեպ՚ հայրենակցական կազմակերպությունը քաղաքից հայերի արտահանման համար օգնության կոչ է անում
 Ուրբաթ, 8 Մայիսի 2015, 07:20

Վերջին օրերին Հալեպում ստեղծված օրհասական դրության պատճառով մեծաթիվ հալեպահայեր դիմել են ՙՀալեպ՚ հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությանը` օգնելու իրենց ձեռք բերել մեկ ուղղությամբ տոմս դեպի Հայաստան: 

ՀՀ ԱԺ-ն պահանջում է Վերահսկիչ պալատի նախագահին
 Չորեքշաբթի, 4 Փետրվարի 2015, 12:55

 Խորհրդարանական ընդդիմությունը բողոքում է ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի վարքագծի դեմ, ով հրաժարվել է անձամբ ներկայացնել ՎՊ հաշվետվությունն օրենսդիր մարմնին և ուղարկել է իր տեղակալին:




Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով